Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կփոխվի չհեռանալու մասին ստորագրությամբ

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կփոխվի չհեռանալու մասին ստորագրությամբ

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոփոխվել է ստորագրությամբ չհեռանալու մասին, հայտնում է «Հետքը»։

Դատախազությունը միջնորդել էր վերանայել խափանման միջոցը՝ հաշվի առնելով Գրիգորյանի առողջական վիճակը։

Գրիգորյանը չի մասնակցել դատական նիստին․ նա գտնվում է «Նաիրի» ԲԿ֊ում՝ վերակենդանացման բաժանմունքում։

2018 թվականի դեկտեմբերին Գրիգորյանը դատարանի որոշմամբ՝ առողջական վիճակը հաշվի առնելով, ազատ էր արձակվել քրեակատարողական հիմնարկից։ Դրան սական հետևեց մի խումբ անձանց կողմից բողոքի ցույցերն՝ ուղեկցված ճանապարհներ, այդ թվում՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարհը փակելով։ Արդյունքում դատարանի որոշմամբ Գրիգորյանը կրկին կալանավորվել էր։

Մանվել Գրիգորյանը հունվարի 12-ին տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Նա մեղադրվում է 6 հոդվածով. խոսքն ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մասին է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---