Թրամփի իմպիչմենտի մասին գործը Սենատ կփոխանցվի. Ներկայացուցիչների պալատը հաստատել է

Թրամփի իմպիչմենտի մասին գործը Սենատ կփոխանցվի. Ներկայացուցիչների պալատը հաստատել է

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի երկու հոդված կփոխանցվի Սենատ. Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել: Քվեարկությամբ հաստատվել է Պալատի 7 անդամ, որոնք ներկայացնելու են մեղադրանքը: Լսումները Կոնգրեսի վերին պալատում կարող են սկսվել արդեն հունվարի 21-ին:

Գործող նախագահի իմպիչմենտի առիթ դարձավ Դոնալդ Թրամփի զրույցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Խոսակցության թեմաներից մեկն առաջիկա նախագահական ընտրություններում Թրամփի հիմնական մրցակցի որդու՝ Հանթեր Բայդենի գործունեության հետաքննությունն է Ուկրաինայում: Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնությունը դեմոկրատներինն է, մեղադրում է երկրի ղեկավարին իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի գործունեությանը խոչընդոտելու մեջ:

Սենատի 100 անդամից 35-ը հանրապետական են, որոնք սատարում են Թրամփին: Սպիտակ տունը վստահ է, որ Սենատը կարդարացնի նախագահին, գրում է «Կոմերսանտը»:

Դեկտեմբերի 18-ին Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր Թրամփին իմպիչմենտի ենթարկելու օգտին: Գլխավոր փաստաբանը լինելու է Սպիտակ տան իրավաբանական խորհրդատու Փաթ Չիպոլլոնեն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---