Հունվարի 19-ից ՀՀ և Չինաստանի միջև վիզաների պահանջը կչեղարկվի

Հունվարի 19-ից ՀՀ և Չինաստանի միջև վիզաների պահանջը կչեղարկվի

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին ուժի մեջ կմտնի ՀՀ և Չինաստանի միջև մուտքի արտոնագրերի չեղարկման մասին համաձայնագիրը: Այդ օրվանից այդ երկրների քաղաքացիները ՀՀ կամ Չինաստան մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են վիզայի պահանջից՝ մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածում:

Անձնագիրը պետք է առնվազն 6 ամիս վավերական լինի:

ՀՀ և Չինաստանի այն քաղաքացիները, որոնք մտադիր են 90 օրից (ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում) ավելի մնալ միմյանց երկրներում կամ մեկնել աշխատելու, սովորելու, երկարաժամկետ բնակվելու, լրագրությամբ կամ այլ գործունեությամբ զբաղվելու, պետք է նախապես դիմեն համապատասխան երկրի դեսպանություն՝ մուտքի հատուկ արտոնագիր ստանալու համար:

2019-ի մարտի 3-ից ՀՀ և Չինաստանի Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի միջև գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ՝ 30 օր՝ ՀՀ քաղաքացիների և 180 օր՝ ՉԺՀ Հոնկոնգ ՀՎՇ անձնագրեր կրողների համար:

ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացնելու համաձայնագիրը ՀՀ ԱԺ-ն վավերացվել էր 2019-ի դեկտեմբերին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---