ԱԱԾ. ՊՆ-ում 85 տ ավիավառելիք են հափշտակել16 հունվարի 2020 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը 40 մլն դրամից ավելի արժեքով 85 տ ավիավառելիքի հափշտակում է բացահայտել ՊՆ զորամասերից մեկում մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019-ի հուլիսից մինչև դեկտեմբեր հափշտակել և վաճառել են զորամասի պլանային ուսումնական թռիչքների իրականացմանը հատկացրած ավիավառելիքը: Հերթական անգամ 640 լ ավիավառելիքը զորամասի տարածքից դուրս հանելիս և գնորդին հանձնելիս ԱԱԾ-ն առձեռն բռնել է նրանց. զինծառայողները խոստովանել են կատարածը, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը: Առերևույթ հանցագործության դեպքով կառույցի քննչական դեպարտամենտում քրգործ է հարուցվել ՔՕ համապատասխան հոդվածով, այն ըստ քննչական ենթակայության քննելու նպատակով փոխանցվել է Քննչական կոմիտե։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը |