Սպանդի գնի առավելագույն շեմ է սահմանվել16 հունվարի 2020 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Մոտ 30 սպանդանոցի ներկայացուցիչներ փաստաթուղթ են ստորագրել, որով սահմանվել է սպանդի առավելագույն գինը: Կենդանիների տերերից սպանդանոց տեղափոխումը մինչև 30 կմ շառավղով, 3 գլխից ոչ պակաս, անվճար է, մեկ կենդանու դեպքում՝ 3000 դրամ: Խոշոր կենդանու մորթն առավելագույնը կարժենա 10,000 դրամ, մանր եղջերավորների՝ 3500, իսկ խոզերի՝ 5000 դրամով: Հանդիպմանը, որը տեղի է ունեցել Սննդի անվտանգության տեսչական մարմնում, հրավիրված էին նաև Կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք, սակայն, չէին եկել: Հունվարի 16-ին Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին արել գյուղացիները, որոնք դժգոհ էին սպանդանոցային պարտադիր մորթի պահանջից: Ըստ ցուցարարների՝ փոփոխությունն արվել է առանց անասնատերերի կարծիքը հաշվի առնելու։ Որպես խնդրի լուծում ցուցարարներն առաջարկում են յուրաքանչյուր համայնքում համայնքային միջոցներով սպանդանոց ստեղծել։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |