ԱՄՆ 11 զինծառայող է տուժել Իրաքում ամերիկյան ռազմակայանին Իրանի հարվածից

ԱՄՆ 11 զինծառայող է տուժել Իրաքում ամերիկյան ռազմակայանին Իրանի հարվածից

PanARMENIAN.Net - Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծման հետևանքով ԱՄՆ 11 զինծառայող է տուժել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը հղումով:

Ավելի վաղ այդ մասին, ԱՄՆ-ում ռազմական աղբյուրների վրա հղումով, հայտնել էր Defense One պարբերականը: Նշվում էր նաև, որ տուժածների մոտ կասկածում են ուղեղի ցնցում և նրանց տարհանել են Քուվեյթում և Գերմանիայում գտնվող հոսպիտալներ:

«Ակնկալվում է, որ այդ զինծառայողները կվերադառնան Իրաք, երբ պիտանի համարվեն զինծառայության համար»,- հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Էրբանը:

Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային պատասխան հարված էր հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Դա Իրանի պատասխանն էր հունվարի 3-ին իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ամերիկացիների գնդակոծության հետևանքով:

Ըստ պաշտոնական տվյալների, որոնք հրապարակել էին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Պենտագոնը, ԱՄՆ զինծառայողների շրջանում տուժածներ չեն եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---