Չինաստանում 2-րդ մարդն է մահացել նոր վիրուսից

Չինաստանում 2-րդ մարդն է մահացել նոր վիրուսից

PanARMENIAN.Net - Չինական Ուխան քաղաքում, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի նոր տեսակ, արդեն երկրորդ հիվանդն է մահացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին առողջապահության քաղաքային կոմիտեին հղումով:

Քաղաքային իշխանությունները կորոնավիրուսի նոր տեսակից մահվան առաջին դեպքի մասին հայտնել էին հունվարի 11-ին:

«Քաղաքում վարակի 41 դեպք է գրանցվել՝ 12 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, 5 տոկոսը ծանր վիճակում է, 2-ը մահացել է, մյուս հիվանդների վիճակը գնահատվում է կայուն»,- ասվում է հայտարարության մեջ:

Երկրորդ մահացածը 69-ամյա տղամարդ է: Նրա հիվանդությունը սկսել է ի հայտ գալ դեկտեմբերի 31-ին, հունվարի 4-ին վիճակը վատացել է, իսկ 15-ին՝ չնայած բժիշկների ջանքերին, նա մահացել է:

Հիվանդների հետ սերտ շփում ունեցած 736 հոգուց 644-ն արդեն դուրս է բերվել բժշկական հսկողությունից, ևս 119-ը բժիշկների մշտական հսկողության տակ են. հիվանդության ախտանիշներ նրանց մոտ դեռևս չեն հայտնաբերվել: Հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել:

Դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հայտնել էին Ուխան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի դեպքերի մասին: Փորձագետները նախնական տեսակետ էին հայտնել, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---