Թուրքիան մտադիր է ջրանցքով կապել Մարմարա և Սև ծովերը

Թուրքիան մտադիր է ջրանցքով կապել Մարմարա և Սև ծովերը

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է ջրանցքով կապել Մարմարա և Սև ծովերը, ինչն այլընտրանք կդառնա Բոսֆորի նեղուցի համար: Այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունը, սակայն, հակասական արձագանքներ է ստացել հանրության շրջանում, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Բազմաթիվ մադիկ ստորագրել են այս նախագծի դեմ հայտարարոթյունը: Ըստ ստամբուլցիների, այն «կավերի 8000 տարվա պատմություն ունեցող Ստամբուլի» մշակույթը և վնաս կհասցնի տեղի բնաշխարհին: Բացի այդ, այն չափազանց ծախսատար է, որի միջոցներն ավելի արդյունավետ է օգտագործել քաղաքի սոցիալական ոլորտի ու տնտեսության բարելավման ուղղությամբ:

Սակայն նախագահ Էրդողանը հակառակ կարծիքի է և ընդգծում է, որ այս ծրագրի իրականացումն անհրաժեշտ է, քանի որ Բոսֆորը մշտապես վտանգի տակ է հնարավոր պատահարների ու քաղաքական ճնշումների պատճառով:

Բնապահպաները զգուշացնում են, որ նոր ջրանցքի կառուցումը կարող է վնասել տեղական աղբյուրները և բնաշխարհը, քանի որ ջրանցքը կխառնի աղիության տարբեր աստիճան ունեցող ջրերը:

Ծրագրի վերաբերյալ իր անհանգստությունն է հայտնեl նաև Մոսկվան, քանի որ Մոնտրեի միջազգային կոնվենցիան արգելքներ է սահմանում Սև ծովի ջրեր մուտք գործելու համար: Ըստ թուրք նախկին դիվանագետ Միթհատ Ռենդեի՝ եթե ՌԴ համար կոնվենցիան կարևոր փաստաթուղթ է, ապա ԱՄՆ-ն այս ուղղությամբ ունի իր վերապահումները, քանի որ կոնվենցիայով սահմանափակվում է ամերիկյան կողմի մուտքը Սև ծով:

Բոսֆորի միջով նավարկությունը կարգավորվում է Մոնտրեի միջազգային կոնվենցիայի միջոցով: Այն աշխարհի ամենածանրաբեռնված ջրային ուղիներից է, որով անցնում են բազմաթիվ խոշոր նավեր ու նավթակիրներ: Այստեղ գրանցվել են նաև պատահարներ՝ 1979-ին նավթակրի վնասման արդյունքում եղան զոհեր, իսկ 100 հազարավոր տոնա նավթը լցվեց ծովն ու զգալի վնաս հասցրեց բնաշխարհին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---