Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Պաշտոնանկությունը կապված է համացանցում հայտնված ձայնագրության հետ, որն, իբր, արվել է Գոնչարուկի մոտ խորհրդակցության ժամանակ, որտեղ նա, ինչպես պնդում են, իրեն անգիտակ է համարել էկոնոմիկայի ասպարեզում և խոսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «պարզունակ» մոտեցման մասին, գրում է «Դոժդը»:

Հրաժարականի մասին գրառման մեջ Գոնչարուկն ասել է, որ ձայնագրությունները մոնտաժված են և «արհեստականորեն տպավորություն են ստեղծում», թե ինքն ու կառավարության անդամները չեն հարգում նախագահին:

«Ես ստանձնեցի պաշտոնը՝ կատարելու համար նախագահի ծրագիրը: Նա ինձ համար բաց և պարկեշտ լինելու օրինակ է: Սակայն, նախագահի հանդեպ մեր հարգանքի և վստահության վերաբերյալ ցանկացած կասկած փարատելու համար, ես հրաժարականի մասին դիմում եմ գրել»,- նշել է նա:

Ընդ որում, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունում ձայնագրությունների հրապարակումից հետո հիմքեր չէին տեսնում Գոնչարուկի պաշտոնանկության համար:

Զելենսկու գրասենյակի Telegram-ալիքում տեղեկացրել են, որ հրաժարականի դիմումը ստացել են, բայց հարցի վերաբերյալ որոշում դեռ չկա:

Գոնչարուկը գլխավորում է Ուկրաինայի կառավարությունը 2019-ի օգոստոսի 29-ից: Մինչև այդ նա զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---