Հունվարի 18-ի գիշերը 6-8 աստիճանով կցրտի. Երևանում՝ մինչև -10

Հունվարի 18-ի գիշերը 6-8 աստիճանով կցրտի. Երևանում՝ մինչև -10

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին՝ կեսօրից հետո ՀՀ-ում տեղումները կդադարեն։ Ամսի 18-ին Սյունիքում և Արցախում, 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում ձյուն է սպասվում, 20-ի ցերեկը, 21-22-ը՝ առանց տեղումների եղանակ:

Ջերմաստիճանը հունվարի 18-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, հայտնում են ԱԻՆ-ից:

Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի մարզում գիշերը մինչև -20 կլինի, Արարատի մարզում, Արմավիրում, Արմավիրում, Սյունիքում՝ մինչև -14 աստիճան:

Երևանում հունվարի 17-ին կեսօրից տեղումները կդադարեն։ Ամսի 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-ի գիշերը՝ թույլ ձյուն։

Հունվարի 18-ի գիշերը մայրաքաղաքում -10 կգրանցվի, մյուս օրերին՝ մինչև -7 աստիճան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---