Մարության. Վարչապետի հետ քննարկել ենք խնդիրներ, որոնք Երևանն ինքնուրույն լուծել չի կարող

Մարության. Վարչապետի հետ քննարկել ենք խնդիրներ, որոնք Երևանն ինքնուրույն լուծել չի կարող

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումն ուղղված էր խնդիրների լուծմանը, որոնք Երևանը չի կարող ինքնուրույն լուծել: Հանդիպումից հետ այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարույանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մարությանը նշել է, որ հանդիպմանը քննարկվել են հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ, իսկ որոշների լուծումը քաղաքապետարանն արդեն նախաձեռնել է:

Արձագանքելով հարցին, թե շինթույլտվություններ ստանալու գործընթացը դանդաղ է և բյուրոկրատական քաշքշուկներով՝ քաղաքապետը նշել է, որ գործընթացն իրականում դանդաղել է դիմումների քանակի ավելացման արդյունքում:

Քաղաքապետի խոսքով՝ աննախադեպ շատ դիմումներ ունեն շինթույլտվությունների համար:

«Այսօր բոլորը որոշել են, որ իրենք ուզում են կառուցապատումով զբաղվել, և մենք էլ մեծ հաճույքով այդ որոշումը ողջունում ենք: Բայց, միաժամանակ, այս բոլոր դիմումների մշակումը ժամանակ է պահանջում, որովհետև մենք շատ կոնկրետ քաղաքականություն ունենք, որ այլևս ուղղակի շինթույլտվություններ չեն տրվելու՝ դրանք պետք է բոլոր նորմերին համապատասխանեն, նաև ընդհանուր միջավայրին։ Եվ այս ամեն ինչը ճիշտ մշակելու համար, բնականաբար, ժամանակ է պետք»,- ասել է Հայկ Մարությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---