Մակունց. Գազի սակագնի բարձրացման խնդիր չկա

Մակունց. Գազի սակագնի բարձրացման խնդիր չկա

PanARMENIAN.Net - Գազի սակագնի հետ կապված որևէ նոր զարգացում և ավելացման մասին հարց չկա, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ գազի սակագնի հետ վերաբերյալ «որևէ նոր բան չկա», իսկ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտարարությունները մեկնաբանել չի կարող:

«Թանկացման հետ կապված պաշտոնապես հայտարարում եմ, որ նման հարց չկա»,- եզրափակել է Մակունցը:

Հունվարի 17-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել էին, որ հնարավոր է, դիմեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ գազի սակագնի վերանայման հարցով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---