Սպանդանոցային պարտադիր մորթի դեմ ակցիաները կշարունակվեն

Սպանդանոցային պարտադիր մորթի դեմ ակցիաները կշարունակվեն

PanARMENIAN.Net - Սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքող անասնաբույծները և մսավաճառները հունվարի 20-ին կրկին հավաքվելու են Կառավարության շենքի մոտ, տեղեկացնում է Panorama.am-ը:

Տարբեր մարզերից անասնատերեր ու մսավաճառներ հունվարի 16-ից Կառավարության դիմաց բողոքում էին, որ սպանդանոցային պարտադիր մորթի պահանջը գործում է, բայց չկան բավարար թվով սպանդանոցներ: Բացի այդ, կենդանիներին սպանդանոցներ տեղափոխելու, սպանդանոցում մորթ իրականացնելու ծառայությունների վճարները, ըստ նրանց, ազդելու են մսի ինքնարժեքի վրա։

Անասնապահները և մսավաճառները նշել են, որ մինչև սպանդանոցային մորթի պարտադիր լինելը, պետք էր հանդիպումներ կազմակերպել համայնքի ղեկավարների հետ, համայնքերում սպանդանոցներ ստեղծել։ Նրանք պահանջելու են իրենց ժամանակ տալ, իսկ այդ ընթացքում նոր սպանդանոցներ կառուցել։

Հունվարի 16-ին մոտ 30 սպանդանոցի ներկայացուցիչներ փաստաթուղթ են ստորագրել, որով սահմանվել է սպանդի առավելագույն գինը: Կենդանիների տերերից սպանդանոց տեղափոխումը մինչև 30 կմ շառավղով, 3 գլխից ոչ պակաս, անվճար է, մեկ կենդանու դեպքում՝ 3000 դրամ: Խոշոր կենդանու մորթն առավելագույնը կարժենա 10,000 դրամ, մանր եղջերավորների՝ 3500, իսկ խոզերի՝ 5000 դրամով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---