Արագածոտնում քրենթամշակույթ կրող անձինք են բերման ենթարկվել

Արագածոտնում քրենթամշակույթ կրող անձինք են բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող անձինք։

Ըստ ոստիկանության՝ անձնական խուզարկություններ են արվել ու մեքենաների զննություններ։ Արդյունքում հրազեններ, դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ են գտնվել, որոնք առգրավվել են։

Հատուկ միջոցառման ընթացքում նաև ապօրինի պահվող թմբուկավոր ատրճանակի, ինքնաձիգի պահունակների, տարբեր տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպք է եղել։

2019 նոյեմբերին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու մասին օրենքը: Դրանով քրեական պատասխանատվություն է սահմանվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ այն պահպանելու, քրենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար և մի շարք այլ դեպքերի համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---