Վիվա-ՄՏՍ` կորպորատիվ նոր տարբերանշան

Վիվա-ՄՏՍ` կորպորատիվ նոր տարբերանշան

PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը սկսել է կորպորատիվ տարբերանշանի նորացման գործընթաց: Ինչպես ֆեյսբուքյան իր տեսաուղձերում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, փոփոխվում են ընկերության տարբերանշանի բաղադրիչ մաս կազմող գրառումները. Cell բաղադրիչը տարբերանշանից դուրս է գալիս, և նոր տարբերակում պահպանվում են միայն Viva և MTS հատվածները:

Ըստ Յիրիկյանի՝ դա արտահայտում է ընկերության՝ թվային ծառայությունների և առաջարկների ստեղծմանն ուղղված նոր ռազմավարությունը: Դրան համահունչ փոփոխվում է նաև Viva գրառման գրաֆիկական տեսքը:

«Մենք փոխում ենք մեր ընկերության տարբերանշանը: Չէ՞ որ տարբերանշանը՝ լոգոն, պետք է համապատասխանի այն ամենին, ինչ ընկերությունն անում է, պետք է համապատասխանի ընկերություն ինքնությանը», - նշել է Վիվա-ՄՏՍ-ի տնօրենը:

Տարբերանշանի ոճային փոփոխությունը նաև շեշտադրում է ընկերության ռազմավարական ուղղվածությունը դեպի երիտասարդությունն ու դեպի թվային աշխարհ՝ գունեղ, համարձակ ու կենսախինդ:

«Բոլորիս համար տարիների ընթացքում հարազատ դարձած Վիվան, մեր ինքնության հիմքն ու խորհրդանիշը, մնացել են անփոփոխ: Cell-ը, որ նշանակում է բջիջ, և խորհրդանշում է բջջային կապի ծառայությունները, այսինքն՝ այն, ինչ մենք միշտ մատուցել ենք: Այսպիսով, շարունակելով մատուցել հեռահաղորդակցության ծառայություններ՝ անցում ենք կատարում դեպի թվային (digital) բազմաթիվ ծառայություններ տրամադրող ընկերություն», - պարզաբանել է Յիրիկյանը:

Նորացված ոճը կոչված է ընդգծելու, որ Վիվա-ՄՏՍ-ն այսօր շուկայում առաջարկում է շատ ավելին, քան պարզապես ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններն են, այդ թվում՝ մի շարք խաղային, զվարճալիքային, ուսուցողական հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակ, բջջային հեռուստատեսություն, ամպային ծառայություններ և օգտակար լուծումներ բիզնեսի ու ֆինանսների արդյունավետ կառավարման համար, և այլն:

Ներկայումս Վիվա-ՄՏՍ-ը փոխակերպման փուլում է՝ հեռահաղորդակցության օպերատորից դեպի թվային համալիր ծառայություններ առաջարկող ընկերություն: Գլխավոր տնօրենի խոսքով՝ դա համահունչ է ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին, ինչպես նաև՝ բաժանորդների աճող կարիքներին ու ակնկալիքներին:

 Ուշագրավ
Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա
Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել
Հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ
Հարավային Կորեայում գտնվող գործարանի աշխատակիցներից մեկը վարակվել է վիրուսով