2 երկրաշարժ` Աշոցք գյուղի մոտ․ Ցնցումները զգացվել են նաև Գյումրիում

2 երկրաշարժ` Աշոցք գյուղի մոտ․ Ցնցումները զգացվել են նաև Գյումրիում

PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին` ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով 01:28-ին) 3.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք,

Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Օջախը 10 կմ խորությամբ էր։

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ցնցումները գրանցել է հյուսիսային լայնության 40.950 և արևելյան երկայնության 43.990 աշխարհագրական կոորդինատներով:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) և Շիրակամուտ բնակավայրերում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Ջաջուռ և Աշոցք գյուղերում:

Հունվարի 18-ին ևս մեկ երկրաշարժ է եղել՝ ժամը 08:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 04:20-ին) Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի Գյումրի քաղաքում և Ձորաշեն գյուղում:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ցնցումները գրանցել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.030 աշխարհագրական կոորդինատներով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---