Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը18 հունվարի 2020 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ընդունել երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականը։ Վերջինիս հետ հանդիպմանը Զելենսկին հայտարարել է, որ որոշել է «աշխատանքը շարունակելու հնարավորություն տալ» նրան և կառավարությանը, գրում է «Վեդոմոստին»։ Հունվարի 17-ին Գոնչարուկը հրաժարականի դիմում էր գրել։ Նա իր որոշումը պատճառաբանել էր նախագահի հանդեպ հարգանքի և վստահության վերաբերյալ բոլոր կասկածները փարատելու ցանկությամբ։ Հրաժարականի մասին գրառման մեջ Գոնչարուկն ասել էր, որ ձայնագրությունները մոնտաժված են և «արհեստականորեն տպավորություն են ստեղծում», թե ինքն ու կառավարության անդամները չեն հարգում նախագահին: «Հիմա ժամանակը չէ խարխլելու պետությունը տնտեսապես և քաղաքականապես», – ասել է Զելենսկին։ Նա հորդորել է Գոնչարուկին մտածել որոշ նախարարներին, «ըստ մասնագիտական տվյալների», փոխարինելու մասին։ Հունվարի 15-ին YouTube-ի «Ինչպես խաբել նախագահին» ալիքում, որը հենց այդ օրն էր ստեղծվել, ձայանգրություններ էին հրապարակվել, որտեղ մի քանի մարդ քննարկում է տնտեսական քաղաքականության վերաբերյալ զեկույցը և գրիվնայի փոխարժեքը։ Գոնչարուկի ձայնին նման ձայնով ոմն մեկը «պարզունակ» է անվանում նախագահի պատկերացումները տնտեսության մասին, իսկ ինքն իրեն՝ տնտեսական ոլորտից անգիտակ համարում։ Իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորները դիմել էին Անվտանգության ծառայությանը՝ խնդրելով հետաքննել միջադեպն ու պարզել աղբյուրը, ինչպես նաև մոնտաժի հավանականությունը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |