Ավստրալիայի արևելյան ափին հորդառատ անձրևներ են

Ավստրալիայի արևելյան ափին հորդառատ անձրևներ են

PanARMENIAN.Net - Ավստրալիայի արևելյան ափին գտնվող Քվինսլենդ նահանգում հորդառատ անձրևներ են, հեղեղումներ։ Նման անձրևներ լինում են «100 տարին մեկ անգամ», գրում է ՌԻԱ Նովոստին` News.com.au-ին հղումով։

Բազում ճանապարհներ փակ են տարերքի պատճառով՝ նահանգի հարավ-արևելքում լուրջ խնդիրներ են առաջացել երթևեկության համար, մարդիկ ստիպված են նավակներով տեղաշարժվել հեղեղված ճանապարհներով։

Մինչդեռ հարևան նահանգներում՝ Նոր Հարավային Ուելսում և Վիկտորիայում, շարունակվում են անտառային հրդեհները։ Շատերը զրկվել են էլեկտրականությունից, իսկ տարհանված բնակիչները չգիտեն, թե ինչ վիճակում են իրենց տները, կանգուն են արդյոք։

Անսովոր խիստ երաշտը վտանգում է օգտակար հանածոների արդյունահանումն Ավստրալիայի արևելքում։ Շարունակելու համար գործունեությունը՝ լեռնահանքային ընկերությունները մտադիր են ջուր ստանալ նախկինում ջրածածկ արված հորերից։

Ավստրալիայում, որն ամենաչորն է բնակեցված մայրցամաքներից, արդյունահանող ընկերություններն առանց այդ էլ ստիպված են կիսել ջուրը գյուղացիական տնտեսությունների և տեղաբնակների հետ։

Իսկ 2019-ի սեպտեմբերից երկրում մոլեգնում են անտառային հրդեհները, որոնց արդյունքում արդեն 28 մարդ է զոհվել, ավերվել է ավելի քան 2000 տնտեսություն։ Կրակը, ընդհանուր առմամբ, ոչնչացրել է ավելի քան 10 մլն հա անտառ։ ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---