Ավստրալիայի արևելյան ափին հորդառատ անձրևներ են18 հունվարի 2020 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի արևելյան ափին գտնվող Քվինսլենդ նահանգում հորդառատ անձրևներ են, հեղեղումներ։ Նման անձրևներ լինում են «100 տարին մեկ անգամ», գրում է ՌԻԱ Նովոստին` News.com.au-ին հղումով։ Բազում ճանապարհներ փակ են տարերքի պատճառով՝ նահանգի հարավ-արևելքում լուրջ խնդիրներ են առաջացել երթևեկության համար, մարդիկ ստիպված են նավակներով տեղաշարժվել հեղեղված ճանապարհներով։ Մինչդեռ հարևան նահանգներում՝ Նոր Հարավային Ուելսում և Վիկտորիայում, շարունակվում են անտառային հրդեհները։ Շատերը զրկվել են էլեկտրականությունից, իսկ տարհանված բնակիչները չգիտեն, թե ինչ վիճակում են իրենց տները, կանգուն են արդյոք։ Անսովոր խիստ երաշտը վտանգում է օգտակար հանածոների արդյունահանումն Ավստրալիայի արևելքում։ Շարունակելու համար գործունեությունը՝ լեռնահանքային ընկերությունները մտադիր են ջուր ստանալ նախկինում ջրածածկ արված հորերից։ Ավստրալիայում, որն ամենաչորն է բնակեցված մայրցամաքներից, արդյունահանող ընկերություններն առանց այդ էլ ստիպված են կիսել ջուրը գյուղացիական տնտեսությունների և տեղաբնակների հետ։ Իսկ 2019-ի սեպտեմբերից երկրում մոլեգնում են անտառային հրդեհները, որոնց արդյունքում արդեն 28 մարդ է զոհվել, ավերվել է ավելի քան 2000 տնտեսություն։ Կրակը, ընդհանուր առմամբ, ոչնչացրել է ավելի քան 10 մլն հա անտառ։ ։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |