ԵՀՄՖ. Հայ և ադրբեջանցի երգիչների՝ Դրեզդեն հրավիրվելու միջադեպից հետո Semper Opera Ball գործակալությունը կարող է լուծարվել

ԵՀՄՖ. Հայ և ադրբեջանցի երգիչների՝ Դրեզդեն հրավիրվելու միջադեպից հետո Semper Opera Ball գործակալությունը կարող է լուծարվել

PanARMENIAN.Net - Եթե Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանին հաջողվի հաստատել, որ օպերային երգչուհի Ռուզաննա Մանթաշյանը չի հրավիրվել Դրեզդենի օպերային թատրոնում երգելու ադրբեջանցի օպերային երգիչ Յուսուֆ Էյվազովի պահանջով, ապա Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի, հայտարարել են ԵՀՄՖ-ում, տեղեկացնում է Panorama.am-ը:

Հունվարի 13-ին ադրբեջանցի օպերային երգիչը, ըստ «Ֆորում Օպերա» ամսագրի՝ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել էր ելույթ ունենալ հայազգի սոպրանոյի հետ: Աղբյուրը նշել էր, որ երկու արտիստն էլ պետք է ելույթ ունենային փետրվարի 7-ին Դրեզդենում կայանալիք համերգին, բայց, չնայած հրավերին, կազմակերպիչ Semper Opera Ball ասոցիացիայից հայազգի սոպրանոյին խնդրել են չներկայանալ:

ԵՀՄՖ նախագահությունն ու ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանն ավելի վաղ նամակներով դիմել են Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոհախիմ Ֆրեյին՝ բացատրություն պահանջելով Դրեզդենի Semper Opera Ball-ի ներկայացման մեջ՝ Ռուզան Մանթաշյանի մասնակցության կասեցման շուրջ։ Նրանք ստացել են Semper Opera Ball-ի պատասխանը՝ գեղղեկավար Հանս-Յոհախիմ Ֆրեյի անունից։

Հունվարի 15-ին հայազգի օպերային Մանթաշյանին ներկայացնող ֆրանսիական Massis Opéra գործակալությունը հայտարարել էր, որ սոպրանոն 2020-ի փետրվարին հրավիրված է եղել երգելու Դրեզդենի օպերային թատրոնում և կա այդ փաստը հաստատող նամակագրություն:

Ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովն հունվարի 13-ին ֆեյսբուքյան իր էջում հերքել էր Մանթաշյանի հետ նույն բեմում երգելուց հրաժարվելու մասին լուրը՝ նշելով, որ կոսմոպոլիտ արտիստ է, իսկ իր քաղաքական հայացքները ոչ մի կերպ չեն ազդում մասնագիտական կյանքի վրա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---