Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել

Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել

PanARMENIAN.Net - Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին, մեղադրանք չի առաջադրվել:

Այս մասին, ի պատասխան մամուլի հրապարակումների, հայտարարել է Խաչատրյանների փաստաբանական խումբը:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք առաջադրված չէ։ Խնդրում ենք զերծ մնալ անձի բարի համբավը, անմեղության կանխավարկածը խախտելու դրսևորումներից»,- ասվում է հայտարարությունում։

Նախկին պաշտոնյա Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր 2019 թվականի օգոստոսին: Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է:

Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---