Որոշ հավելվածներ նպաստում են սմարթֆոնների արագ լիցքաթափմանը

Որոշ հավելվածներ նպաստում են սմարթֆոնների արագ լիցքաթափմանը

PanARMENIAN.Net - Հակավիրուսների մշակմամբ զբաղվող Bitdefender-ը հայտնաբերել է Android-ի համար նախատեսված մի քանի հավելված, որոնք նպաստում են սմարթֆոնի մարտկոցի արագ լիցքաթափմանը, ասվում է ընկերության կայքում:

Նշվում է, որ նման հավելվածների թվում նաև խաղեր կան։ Այդպիսի հավելվածներում գովազդի ցուցադրման ներկառուցված ալգորիթմ է հայտնաբերվել։ Եթե հավելվածի ներբեռնումից հետո առաջին 48 ժամվա ընթացքում բաններների քանակը չափավոր է, ապա այդ ժամկետից հետո գովազդի ցուցադրման հաճախականությունը զգալի ավելանում է, գրում է «Իզվեստիան»։

Ըստ փորձագետների, տվյալ ալգորիթմը ծանրաբեռնում է սմարթֆոնների պրոցեսորները և խանգարում ծրագրերի նորմալ օգտագործմանը։

Փորձագետները պարզել են, որ Google Play-ի կատալոգում այդպիսի 17 «վտանգավոր» հավելված կա, այդ թվում՝ Car Racing 2019, 4K Wallpaper և Backgrounds 4K HD և այլ հավելվածներ։

Տվյալ ծրագրերն ընդհանուր առմամբ ներբեռնել է ավելի քան կես միլիոն օգտատեր։

 Ուշագրավ
Խոսքը մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ սարքի մասին է, որը ոչ միայն թռչելու է, այլև սերմեր և սածիլներ «կրակելու»
Վարչապետն ասում է՝ ովքեր կտան «բովանդակություն-գին» լավագույն առաջարկը, նրանք էլ կհաղթեն
Հանդիպումն անցել է Դավոսի համաժողովի շրջանակում
Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից