Իջևանում և Նոյեմբերյանում ձյուն է, Սյունիքի ճանապարհներին` մերկասառույց

Իջևանում և Նոյեմբերյանում ձյուն է, Սյունիքի ճանապարհներին` մերկասառույց

PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքն անվաշղթաների կիրառման դեպքում բեռնատարների համար բաց է:

Սոթք-Քարվաճառը փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս մեքենաների համար:

Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում են ԱԻՆ-ից: Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում ձյուն է տեղում:

Գորիսում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Սոթք-Քարվաճառ ճանապարհին մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր մեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---