«Կենտրոնի» լրագրողի գործունեությունը խոչընդոտողին մեղադրանք է առաջադրվել

«Կենտրոնի» լրագրողի գործունեությունը խոչընդոտողին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքով հարուցված քրգործի շրջանակում 53-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Pastinfo.am-ը:

Ինչպես ասել են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնու՝մ վերջինիս հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

2019-ին դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ համայնքում գտնվող ձկնաբուծարանի տարածքում խոչընդոտել էին «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել էր քրգործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելում կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու հոդվածով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---