Ծառուկյան. ԲՀԿ-ի ու Վանեցյանի միջև գործակցության խոսակցություն չկա

Ծառուկյան. ԲՀԿ-ի ու Վանեցյանի միջև գործակցության խոսակցություն չկա

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջև գործակցություն ձևավորելու խոսակցություն չկա, ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով Վանեցյանի կողմից ընդդիմադիր բևեռ ձևավորելու և ընտրազանգվածին իր կողմը գրավելու հնարավորությանը՝ Ծառուկյանը նշել է, որ ոչ մի մտահոգություն չունի։

«Խլելը ո՞նց ա։ Կարողա գա՝ Ծառուկյանի ձեռքից բա՞ն վերցնի։ Պետք է լիարժեք աշխատի, ներկայացնի։ Հանրությունը, ժողովուրդն ընտրություն կանեն, ըստ այդմ էլ պարզ կլինի», - ասել է ԲՀԿ առաջնորդը։

ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնանկությունից հետո հաճախ է քննարկվում նրա՝ որպես քաղաքական գործիչ ներկայնալու հավանականությունը: Ավելի վաղ Վանեցյանը ևս չէր բացառել, որ կարող է մտնել քաղաքական դաշտ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---