Հունվարի 21-ի գիշերը 6-8 աստիճանով կցրտի. Երևանում գիշերները մինչև -9 է սպասվում

Հունվարի 21-ի գիշերը 6-8 աստիճանով կցրտի. Երևանում գիշերները մինչև -9 է սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում՝ հունվարի 20-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն։ Ամսի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը տեղումներ չեն սպասվում, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին՝ շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:

Ջերմաստիճանը հունվարի 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով:

Շիրակում գիշերները կցրտի մինչև -23 աստիճան, Կոտայքում, Գեղարքունիքում, Արգածոտնի մարզում՝ -20:

Երևանում՝ հունվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն։ Ամսի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին, 24-ին սպասվում է ձյուն: Գիշերային ժամերին կգրանցվի մինչև -9 աստիճան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---