ՔԿ. ԱԱԾ նախկին պետի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն եղել

ՔԿ. ԱԱԾ նախկին պետի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն եղել

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, ասել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը, հայտնում է Sputnik Armenia-ն:

«Կուտոյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փորձաքննությունների եզրակացությունները չեն ստացվել»,– ասել է նա` հավելելով, որ շարունակվում են ԱԱԾ նախկին պետի մահվան հանգամանքները պարզելու միջոցառումները։

Քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ են նշանակվել:

Հունվարի 17-ին Պ.Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ քունքի շրջանում հրազենային վիրավորումով: ԱԱԾ նախկին տնօրենի բնակարանում գտել են «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Ատրճանակը պատկանել է Կուտոյանին, ստացել է պարգևատրման կարգով: Նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 30-40 պարկուճ ու գնդակ: Հարուցվել է քրգործ՝ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---