Դիզվառելիքի քրգործից անջատված գործով նախաքննությունն ավարվել է

Դիզվառելիքի քրգործից անջատված գործով նախաքննությունն ավարվել է

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, փոխնախարար Սամվել Գալստյանի և նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի ներգրավվմամբ դիզվառելիքի քրգործից անջատված գործով նախաքննությունն ավարտվել է:

Ինչպես տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից՝ քրգործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, Կարապետյանի կողմից 2013-ի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետաջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.3 մլն լ դիզվառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումար՝ 489 մլն դրամը: Այդ հանցանքի համար Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնական դիրքն օգտագործելով): Սերժ Սարգսյանին և Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հոդված 38. Հանցակիցների տեսակները, 1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:)

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---