Մելքումյան. Հետաքրքիր է՝ ինչո՞ւ մինչև այժմ ՀՀ-ում McDonald's չկա20 հունվարի 2020 - 15:20 AMT PanARMENIAN.Net - McDonald's ռեստորանների ցանցը տուրիստական հոսքերի ապահովման կարևոր ատրիբուտներից մեկն է և հետաքրքիր է, թե ինչու մինչև այժմ ՀՀ-ում չկա այդ ընկերության արագ սնունդը: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հարցրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «McDonald's-ը, գնային առումով, մեր ազգային սնունդների համեմատ էժան բան չէ, չնայած ֆաստ-ֆուդ է»,- ասել է Մելքումյանը՝ նշելով, որ չնայած ՀՀ-ում սննդի ավելի լավ այլընտրանք կա, ապրանքանիշը սպառողի պակաս չի ունենա: Պատգամավորը նաև առաջարկել է քննարկել, թե ինչ պետք է անեն այն տնտեսվարողները, ովքեր արդեն McDonald's անվամբ կամ մեկ այլ ընկերության հայտնի արտադրանքի անունով ապրանքային նշան են գրանցել, իսկ իրական ընկերությունը տարիներ անց ցանկանում է մտնել հայկական շուկա: Վերջին տարիներին պարբերաբար ակտիվանում և մարում են Հայաստանում McDonald's բացելու մասին քննարկումները: 2018-ին նշվում էր, որ Հայաստանի կառավարությունը կողմ է, որ վրացի գործարար Թեմուր Չկոնիան McDonald's բացի Երևանում։ Այնուամենայնիվ, Հայաստան գալու մասին պաշտոնական որևէ որոշում ամերիկյան ապրանքանիշի կողմից դեռ չկա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |