Ֆերմերներն ու գյուղացիները դեմ են սպանդանոցներին. Կառավարությունն այդ հարցը չի քննարկել

Ֆերմերներն ու գյուղացիները դեմ են սպանդանոցներին. Կառավարությունն այդ հարցը չի քննարկել

PanARMENIAN.Net - Կառավարությունը սպանդանոցներում պարտադիր մորթ կատարելու որոշումը կայացրել է առանց ֆերմերի և գյուղացու հետ խորհրդակցելու, նրանց կարիքները հասկանալու: Այս մասին հայտարարել են գործադիրի շենքի առջև հավաքված մի քանի տասնյակ ցուցարարներ, ովքեր քանի օր է՝ բողոքում են սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի դեմ

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք կտրականապես դեմ են սպանդանոցներին, ՀՀ-ում մսի արտադրության շուկա չկա, իսկ գյուղացին չի վստահում սպանդանոցին:

Անասնապահների խոսքով՝ իրենց 6-7 ամիս ժամանակ է պետք, որ հասկանան՝ շարունակում են զբաղվել անասնապահությամբ, թե՝ ոչ:

«Մենք Կառավարաությունից ժամանակ ենք խնդրում մինչև ամառ, ամռանն անասնակեր հայթայթելը հեշտ է, այս ամիսների ընթացքում թող իր շուկան բերի բալանսի: Կառավարությունը չի ուզում օրենք փոխի, որովհետև կառուցել է 20 սպանդանոց, չի կարողանում պատասխան տալ»,- ասել է բողոքող քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ սպանդանոցներին կողմ է միայն դրանք կառուցողը:

Բողոքողներն ասում են՝ «միս արտադրողը» պետք է սպանդանոցի հետ չառնչվի, մրցակցություն պետք է ստեղծվի սպանդանոցների միջև, իսկ գյուղացին որոշի՝ որ սպանդանոցին տա իր կենդանու միսը: Այս արգելքով, ըստ նրանց, յուրաքանչյուր մորթից տուժում են մոտ 30,000 դրամ, իսկ մեկ կենդանուն պահում են 11-12 ամիս, ինչի վրա մեծ գումար են ծախսում:

Կառավարության շենքի մոտ բողոքող քաղաքացիներից մեկն իր հերթին նշել է, որ սպանդանոցային մորթի պատճառով մի քանի վտանգ կա՝ մսի թանկացում, հիմնական եկամուտն անասնապահությամբ վաստակող ՀՀ քաղաքացիների և եզդիական համայնքի արտագաղթ:

Հավաքված քաղաքացիները հանդիպում են պահանջում վարչապետի, պատգամավորների, իշխանության ներկայացուցիչների հետ:

Ասում են՝ իրենց կողմնակիցները փակել են Աշոցք-Ամասիա ճանապարհը, իսկ հունվարի 21-ի առավոտյան յուրաքանչյուրն իր մարզում կփակի միջպետական ճանապարհները։ Այս որոշմանը գալուց հետո գյուղացիները դադարեցրել են բողոքի ակցինան՝ պատճառաբանելով, որ այստեղ իրենց ոչ ոք չի լսում։

Կառավարության շենքի առջև մի քանի օր է՝ տասնյակ ֆերմերներ և գյուղացիներ բողոքում են սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի դեմ:

Հունվարի 16-ին մոտ 30 սպանդանոցի ներկայացուցիչներ փաստաթուղթ են ստորագրել, որով սահմանվել է սպանդի առավելագույն գինը: Կենդանիների տերերից սպանդանոց տեղափոխումը մինչև 30 կմ շառավղով, 3 գլխից ոչ պակաս, անվճար է, մեկ կենդանու դեպքում՝ 3000 դրամ: Խոշոր կենդանու մորթն առավելագույնը կարժենա 10,000 դրամ, մանր եղջերավորների՝ 3500, իսկ խոզերի՝ 5000 դրամով:

Ներկայումս հանրապետության տարածքում 22 սպանդանոց է գործում. 1-ը՝ Արագածոտնում, 10-ը՝ Կոտայքում, 2-ը՝ Լոռիում, 2-ը՝ Սյունիքում, 2-ը՝ Արարատում, 1-ը՝ Տավուշում, 1-ը՝ Վայոց Ձորում, 2-ը՝ Երևանում: Եվս 20 սպանդանոց կառուցման փուլում են, 26-ը՝ նախագծման ու թույլտվությունների ստացման փուլում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---