ԱԺ-ն առաջարկում է քաղաքացիներին մասնակցել օրենսդիր աշխատանքին՝ ավելի մեղմ կարգավորումներով

ԱԺ-ն առաջարկում է քաղաքացիներին մասնակցել օրենսդիր աշխատանքին՝ ավելի մեղմ կարգավորումներով

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկում են ավելի մեղմ կարգավորում օրենքի այն դրույթում, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին մասնակցել օրենսդիր աշխատանքին:

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկի հեղինակներն «Իմ քայլը» խմբակցությունից Համազասպ Դանիելյանն և Հերիքնազ Տիգրանյանն են:

Հիմնական զեկուցող Դանիելյանը նշել է, որ 2015-ի սահմանադրական փոփոխություններով նախատեսվել է, որ քաղաքացիները ևս կարող են օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ:

«Առնվազն 50,000 ընտրական իրավունք ունեցող քաղաքացի կարող է ԱԺ օրակարգ բերել որևէ նախաձեռնություն: Ապա «Հանրաքվեի մասին» օրենքով մանրամասները ներկայացվեցին, սակայն անցած տարիների ընթացքում չի հաջողվել նման նախաձեռնություն բերել ԱԺ օրակարգ տարբեր պատճառներով: Այս նախաձեռնությունն այդ պատճառների մի մասին համալիր լուծում տալն է»,- ասել է Դանիելյանը:

Պատգամավորի խոսքով` առաջարկվում է նախաձեռնող խմբի անդամների կրճատման դրույթ, նախաձեռնության գրանցման հետ կապված Կենտրոնական ընտրական հանձնաժղովի վարչարարության տևողությունը երկարացնող դրույթ և ստորագրությունների հավաքագրման համար նախատեսված օրերի քանակի ավելացում: Նախագիծն արժանացել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Գործող օրենքով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը 50-ն է: Սահմանադրությունը նման դրույթ նախատեսում է ընտրական իրավունք ունեցող Հայաստանի 50,000 քաղաքացու ստորագրության առկայության դեպքում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---