ԱԱԾ. Փոստային ծառայության միջոցով թմրամիջոց ներկրողները կալանավորվել են20 հունվարի 2020 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի 2 և Ուրուգվայի մեկ քաղաքացի ԱՄՆ-ից ՀՀ թմրամիջոց տեղափոխելու համար հանցավոր խումբ են ստեղծել և փոստային ծառայության միջոցով տևական ժամանակ մաքսանենգությամբ ներկրել խոշոր չափերով «կոկաին», «մեթամֆետամին» և «հաշիշի յուղ», հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։ Նրանց մեղադրանք է առաջադրվել, դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ «5 ծանրոցով ուղարկված դրանց վերջին խմբաքանակը Հայաստանում գործող փոստային ծառայության գրասենյակ ստացվել է 2019 թ. դեկտեմբերի 26-ին, 2020 թ. հունվարի 8-ին և 10-ին, այնուհետև հունվարի 14-ին հանցավոր խմբի անդամները ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո ստացել են նշված ծանրոցներից մեկը, փոխադրել այն իրենց կողմից որպես հավաքատեղի օգտագործվող ավտոտնակ, որից հետո ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավոր խմբի 3 անդամը բերման են ենթարկվել և ձերբակալվել»,- ասվում է ԱԱԾ հաղոդրագրությունում: Փաստական տվյալներ կան նրանց կողմից նախկինում էլ թմրամիջոցներ ՀՀ ապօրինի ներկրելու, համացանցով գնորդների հետ պայմանավորվելու, գումարը ստանալուց հետո նախապես տեղանշած թաքստոցներում դրանք թողնելու և իրացնելու վերաբերյալ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |