Անապահովների սրտի վիրահատությունների թիվը 2019-ին կրկնապատկվել է21 հունվարի 2020 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Սոցիալապես անապահով, հատուկ խմբերում ընդգրկված անձանց սրտի վիրահատությունների թիվը 2019-ին կազմել է 5726, իսկ 2018-ին` 2504: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ աճն ավելի, քան երկու անգամ էր՝ 128.7%: 2019-ին Կյանքի ստենտ (Stent for Life) ազգային ծրագրով պետբյուջեի միջոցների հաշվին արվել է սրտի 2132 վիրահատություն. 2018-ին դրանց թիվը 1463 էր, աճը՝ 45.7%: 2018-ից պետպատվերի շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատությունները կատարվում են դեղապատ ստենտով: 2018-ի հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակում այդ վիրահատություններն արվում են 750.000 դրամով՝ նախկին 1,8 մլն դրամի փոխարեն: Միայն «Ստենտ ֆոր լայֆ» ծրագրի շրջանակում ծրագրի մեկնարկից ի վեր՝ 2015-ից սկսած, անհետաձգելի դեպքերում տարեկան միջինում վիրահատվել է 1500 մարդ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |