Թաթոյան. Բալային համակարգի ներդրման մեջ խնդիրներ կան

Թաթոյան. Բալային համակարգի ներդրման մեջ խնդիրներ կան

PanARMENIAN.Net - Բալային համակարգը կարող է դրական ազդեցություն ունենալ երթևեկության կարգավորման վրա, սակայն այն Հայաստանում խնդրահարույց կերպով է ներդրվել: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Թաթոյանը նշել է, որ ճանապարհային երթևեկության հետ կապված խնդիրները ՀՀ-ում աճում են, ինչպես նաևՃՏՊ-ներում զոհերի թիվը:

«Ամեն տարի մենք կորցնում ենք 300-ից ավելի մեր հայրենակիցների: Մեզ խիստ անհրաժեշտ է ունենալ կարգապահ երթևեկություն, կարգապահ վարորդներ: Դրա հետ մեկտեղ ցանկացած կարգավորում պետք է լինի հստակ իրավունքի պաշտպանության, դրա գերակայության սահմաններում: Երբ ուսումնասիրում ենք միջազգային փորձը, տեսնում ենք, որ բալային համակարգը դրական ազդեցություն ունենում է: Բայց Հայաստանի Հանրապետությունում այն կերպ, որ այն ներդրվեց, ես խնդիրներ եմ տեսնում: Նախևառաջ, նրանում, որ դա արվեց առանց բավարար իրազեկման, կամ, կարող եմ ասել, առանց իրազեկման, մարդիկ չգիտեին, և ի սկզբանե նախատեսված էր, որ այն 3 ամիս ուժի մեջ պետք է չմտնի ընդունման պահից սկսած, մինչև իրազեկման աշխատանքները կատարվեն», - նշել է Թաթոյանը:

Հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել բալային համակարգը, համաձայն որի յուրաքանչյուր վարորդի մեկ տարվա համար տրվում է 9 միավոր: Այդ ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում, ըստ օրենքի, 6 ամսով կկասեցվի անձի վարորդական իրավունքը:

Կարդացեք նաև՝ Բալային համակարգ. Ոչ սթափ վիճակում ղեկին նստելու կամ 51-80 կմ/ժ-ով արագությունը գերազանցելու համար 4 միավոր կհանվի

Առաջարկ. Մեղմացնել մեկ պետհամարանիշի բացակայության համար պատիժը

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---