Հայազգի խոհարարն իտալական խոհանոցային շոու կվարի21 հունվարի 2020 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Հայկական ծագմամբ իտալացի խոհարար Միշա Սուքիասը «Բեռնատարի վարորդները տրատորիայում» (Camionisti in Trattoria) խոհարարական հեռուստաշոուի նոր հաղորդավարն է, տեղեկացնում է Vanityfair-ը: Տրատորիան իտալական ոճի հաստատություն է, որտեղ ավանդաբար պահպանվում են ամենօրյա հյուրասիրության և մատուցման սկզբունքները, մատուցվում են ուտելիքներ ցածր գներով և մեծ չափաբաժիններով: Օրինակ՝ գինին մատուցվում է գրաֆինով, տպագիր ճաշացանկ չկա, մատուցվում են առօրյա ճաշատեսակներ: Ներկայումս տրատորիաներն ինչ-որ չափով նմանվել են ռեստորանների: Սուքիասը միացել է 2018-ից Nove TV-ով հեռարձակվող շոուի չորրորդ եթերաշրջանին՝ փոխարինելու հանրահայտ Շեֆ Ռուբիոյին (Գաբրիելե Ռուբինի): Խոհանոցային շոուի ձևաչափը շատ չի փոխվել՝ բեռնատարների վարորդները կշարունակեն մնալ հաղորդման անբաժան մասը: Սուքիասը, Ռուբիոյի նման, ամեն հաղորդմանը պետք է քաղաքից քաղաք տեղափոխվի երեք վարորդի հետ, ովքեր նրան կտանեն իրենց սիրելի տրատորիան: Այնտեղ հաղորդավարը պետք է համտեսի ոչ թանկ ու ավանդական ուտեստներ և յուրաքանչյուր տուրի վերջում ընտրի հաղթողին: Սուքիասի հայրը հայ է, մայրը՝ իտալացի: Միշա Սուքիասն աշխատել է Կարլո Կրակկոյի հետ Hell's Kitchen-ի իտալական տարբերակի վրա: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |