UWW. Արթուր Ալեքսանյանը 2-րդն է աշխարհում հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշում

UWW. Արթուր Ալեքսանյանը 2-րդն է աշխարհում հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշում

PanARMENIAN.Net - Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է աշխարհի լավագույն ըմբիշների թարմացված վարկանիշը: Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը զբաղեցնում է դրա 2-րդ տողը 97 կգ քաշային կարգի ըմբիշների շարքում:

Վարկանիշում ընդգրկվել է նաև ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը: 79կգ քաշային կարգում նա 7-րդ հորիզոնականում է:

Հունահռոմեական ոճի ըմբիշների թվում մինչև 72 կգ քաշային կարգում 7-րդ հորիզոնականում է Մալխաս Ամոյանը, իսկ 77 կգ քաշային կարգում 5-րդն է Կարապետ Չալյանը:

Կանանց վարկանիշում հայուհիներ չկան:

Ավելի վաղ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել Հենրի Դեգլանի անվան Գրան Պրիում: Եզրափակչում նա հաղթել էր ադրբեջանցի ըմբիշ Օրխան Նուրիևին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---