Քոչարյանի պաշտպանները բոյկոտել են դատական նիստն ու չեն ներկայացել21 հունվարի 2020 - 14:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները չեն ներկայացել Մարտի 1-ի գործով դատական հերթական նիստին։ Դրան ներկա են միայն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ու ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ասել է, որ փաստաբանները գրություն են ուղարկել, թե նախորդ նիստին տուժողի իրավահաջորդի կողմից իրենց հասցեին սպառնալիք է հնչել, որին դատարանը պատշաճ չի արձագանքել։ Հունվարի 14-ին հերթական նիստը հետաձգվել էր Յուրի Խաչատուրովի պաշտպանի բացակայության պատճառով: Միհրան Պողոսյանը չէր ներկայացել՝ նախապես տեղեկացնելով այդ մասին դատավոր Դանիբեկյանին։ Իր դիմումի մեջ նա նշել էր, որ դատարանն անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները, ինչպես նաև խտրական վերաբերմունք դրսևորում դատավարության մասնակիցների հանդեպ։ Ավելի վաղ Օհանյանի պաշտպանի ելույթում հնչած «Մարտի 1-ի ինչ-որ իրադարձություններ» արտահայտությունն առաջացրել էր տուժող կողմի վրդովմունքը։ Տուժողներից մեկն ասել էր․ «Թող հարգեն Մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Արդյունքում պաշտպանական կողմն արձանագրել էր, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |