Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու միջնորդությունը մերժվել է21 հունվարի 2020 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրան հետագա ստուգման ու բուժման համար Ֆրանսիատեղափոխելու վերաբերյալ, որը նախատեսվում էր անել հարազատների միջոցներով: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասել է, որ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ նրա՝ ներկայացված միջնորդությունը վերաբերում է այդ խափանման միջոցի դեպքում որոշակի բացառություն անելուն: Դատավորը նաև հավելել է, որ դատարանին որևէ փաստարկ չի ներկայացվել այն մասին, որ Գրիգորյանի բուժումը Հայաստանում անհնարին է, անհրաժեշտություն է կամ ծայրահեղ անհրաժեշտություն նրան արտերկիր տեղափոխելը, հայտնում է Panorama.am-ը: «Եթե նման պատշաճ փաստաթուղթ, բժշկական հետազոտություն ներկայացվեր դատարանին, որ անհնարին է, իհարկե, կքննարկեինք, հնարավորություն կտրվեր տեղափոխելու: Ներկա պահին նման հիմնավորումներ չկան: Հաշվի առնելով սա՝ դատարանը մերժում է միջնորդությունը»,- հայտարարել է նախագահող դատավորը: Գրիգորյանը շարունակվում է գտնվել «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապայի բաժանմունքում: «Ներկա պահին սրտի ռիթմը վերականգնվել է, սակայն պահպանվում է հաճախասրտությունը, ռիթմի խանգարման վտանգը, որի հետ կապված շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում»,- նշել է Մարտիրոսյանը: Հունվարի 15-ին դատարանը բավարարել էր Գլխավոր ատախազության միջնորդությունը՝ Մանվել Գրիգորյանին ստորագրությամբ ազատ արձակելով: Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետմիջոցներից 1.225.003.300 դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |