Բադասյանը՝ ՔԿՀ-ներում անկարգություններ հրահրելու մասին․ Ներքին զորքեր ունենք, թող մեկը փորձի սպառնալով խոսել

Բադասյանը՝ ՔԿՀ-ներում անկարգություններ հրահրելու մասին․ Ներքին զորքեր ունենք, թող մեկը փորձի սպառնալով խոսել

PanARMENIAN.Net - Ժամանակն է, որ պետությունն ու Ոստիկանությունն իրենց ուժը ցույց տան, ԱԺ-ում քրեական ենթամշակույթի քրեականացման օրինագծի քննարկմանը հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարը նշել է, որ համաձայն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հնչեցրած մտքին, թե ոստիկանությունը պետք է իր ուժը ցույց տա:

«Պետությունն այնքան հզոր է այս պահին, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնա, մենք ունենք ներքին զորքեր, ունենք քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք, և թող մեկը փորձի իր բախտը և փորձի պետության հետ սպառնալիքների լեզվով խոսել»,- ասել է արդարադատության նախարարը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանի այն մտահոգությանը, թե օրենքի ընդունումը կարող է բանտերում դժգոհություն ու խմորումներ առաջացնել:

Քննարկվող նախագիծը քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, դրանք մասնակցելու կամ ներգարվվելու, կամ էլ նման մշակույթ կրող անձանց դիմելու համար: Օրենքի այս նախագիծն ԱԺ-ում թեժ քննարկման առարկա է դարձել: Ընդդիմախոսների մի մասը պնդում է, որ այն պայքար է անորոշ և չհստակեցված երևույթի դեմ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---