Մարզպետ. ԱԺ-ում վարչապետը կասի՝ ինչ լուծում է տեսնում սպանդանոցների դեմ բողոքների հարցում

Մարզպետ. ԱԺ-ում վարչապետը կասի՝ ինչ լուծում է տեսնում սպանդանոցների դեմ բողոքների հարցում

PanARMENIAN.Net - Արարատի մարզում սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքող անասնաբույծների ու մսավաճառների հետ հանդիպմանը մարզպետ Գարիկ Սարգսյանն ասել է, որ վարչապետն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ (հունվարի 22-ին, խմբ) կասի՝ ինչ լուծումներ է տեսնում բարձրացված խնդրին:

Սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքող ֆերմերներն ու գյուղացիները հունվարի 16-ից բողոքի ակցիաներ են անում: Կառավարության շենքի առջև մի քանի օր իրենց բողոքը հնչեցնելուց հետո, նրանք, հունվարի 20-ին փակել էին Երևան-Արարատ մայրուղին: Նրանց հետ հանդիպման գնացած մարզպետ Սարգսյանը խոստացել էր, որ հարցը կբարձրացվի ԱԺ-ում: Դրանից հետո ցուցարարները բացել էին մայրուղին:

«ԱԺ-ից ինձ հավաստիացրել են, որ շատ լավ լուծումներ կան։ Կառավարությունում էլ ասել են, որ վաղը հարցուպատասխանի ժամանակ մեր խմբակցության կողմից հարցը բարձրացվելու է և, ամենայն հավանականությամբ, վարչապետը կպատասխանի, թե ինչ լուծում է տեսնում», - հայտարարել է Գարիկ Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային պարտադիր մորթի մասին օրենքի դեմ բողոքող ֆերմերներն ու գյուղացիները պնդում են՝ Կառավարությունը սպանդանոցներում պարտադիր մորթ կատարելու որոշումը կայացրել է առանց իրենց կարիքները հասկանալու: Անասնապահների խոսքով՝ իրենց 6-7 ամիս ժամանակ է պետք, որ հասկանան՝ շարունակում են զբաղվել անասնապահությամբ, թե՝ ոչ: Ցուցարարները նշում են, որ սպանդանոցային պարտադիր մորթի պատճառով իրենք մեկ կենդանու մորթից կորցնում են 30,000 դրամ: Նրանք ասում են՝ չեն դադարեցնելու բողոքի ակցիաները, քանի դեռ իրենց հարցին լուծում չի տրվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---