Սոցցանցում Հրայր Թովմասյանին սպառնացած ոստիկանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել

Սոցցանցում Հրայր Թովմասյանին սպառնացած ոստիկանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել

PanARMENIAN.Net - Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին սոցիալական ցանցում սպառնալից մեկնաբանություն արած ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, ասել է Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:

Վազգեն Սիմոնյան անունով օգտատերերը սոցցանցում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի հայտնաբերման վայրի մոտ արտասվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ գրել էր՝ «հաջորդը քեզ են խփելու»: Գրառումը նաև անպարկեշտ արտահայտություններ էր պարունակում։ Հետագայում պարզվեց, որ Սիմոնյանը ոստիկան է:

«Գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն», - նշել է Ջանոյանը:

Ավելի վաղ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն էր նշանակվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---