Քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ-ում մոտ 500 թափուր աշխատատեղ կա

Քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ-ում մոտ 500 թափուր աշխատատեղ կա

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու որոշմամբ քաղաքապետին առընթեր ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որը մոտ 500 աշխատակից կունենա։

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկանցում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, թափուր աշխատատեղեր կան լանդշաֆտային ճարտարապետի, դիզայների, քարտեզագրողի, գրունտերի մասնագետի, այգեգործի, հողագետի, ինչպես նաև այլ մասնագետների համար:

Թափուր են նաև տնօրենի օգնականի, հաշվապահի և կադրերի մասնգետի հաստիքները:

Հաստիքները համալրելու համար ինքնակենսագրականները (նկարով) հարկավոր է ուղարկել green@yerevan.am էլ.հասցեին՝ նշելով հաստիքը, որի համար դիմում եք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---