Փաշինյան. Տոներին ծախսված 271 մլն դրամը ՀՀ-ին բերել է 9 մլրդ դրամի հավելյալ դրամաշրջանառություն (վիդեո)

Փաշինյան. Տոներին ծախսված 271 մլն դրամը ՀՀ-ին բերել է 9 մլրդ դրամի հավելյալ դրամաշրջանառություն

PanARMENIAN.Net - Ամանորին Հանրապետության հրապարակի միջոցառումների համար ծախսված 271 մլն դրամը երկրին բերել է 9 մլրդ դրամի հավելյալ դրամաշրջանառություն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ անդրադառնալով քննադատությանը, թե Ամանորի միջոցառումների համար հատկացված գումարն ավելորդ շռայլություն էր:

Վարչապետը նշել է, որ 2019-ի դեկտեմբերի 28-ից մինչև 2020-ի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, ՀՀ-ն ունեցել է 9 մլրդ դրամի հավելյալ դրամաշրջանառություն՝ հաշվի առնելով ծախսված 271 մլն դրամը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ 9 մլրդ դրամից 4 մլրդ-ը շրջանառվել է մարզերում, իսկ այս առևտրաշրջանառության արդյունքում գեներացվելու է 325 մլն դրամի հարկ:

«Ըստ էության՝ ստացվեց, որ զրո լումայի կորստով 9 մլրդ դրամի հավելյալ շրջանառություն ապահովվեց»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը նաև նշել է, որ ծախսված գումարն ակնհայտորեն զբոսաշրջիկներին և սփյուռքահայերին մղել է Ամանորը ՀՀ-ում անցկացնելուն: Ասում է՝ 9 մլրդ դրամի հավելյալ դրամաշրջանառությունը նպաստել է ՀՀ-ում գործող փոքր ու միջին բիզնեսների զարգացմանը: Այս արդյունքները տեսնելով՝ եկող տարի ավելի մասշտաբային ծախսեր պետք է արվեն, որ ավելի շատ հարկեր գեներացվեն, ավելի շատ քաղաքացիների համար աշխատելու հնարավորություն ստեղծվի:

Ամանորից առաջ Կառավարույթւոնը որոշել էր 271 մլն դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին՝ Հրապարակում տոնական միջոցառումների կազմակերպման համար: Որոշումը քննադատության էր արժանացել: Ընդդիմախոսները պնդում էին, որ հատկացված գումարն ավելորդ շռայլություն է և մեծ ծախս:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---