Ֆոնսեկա. Մխիթարյանը պատրաստ չէ «Յուվենտուսի» դեմ խաղին

Ֆոնսեկա. Մխիթարյանը պատրաստ չէ «Յուվենտուսի» դեմ խաղին

PanARMENIAN.Net - «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ չէ «Յուվենտուսի» դեմ հունվարի 22-ի խաղին, ըստ Football Italia-ի՝ հայտարարել է իտալական ֆուտբոլային ակումբի մարզիչ Պաոլո Ֆոնսեկան:

Հենրիխ Մխիթրայանն ապաքինվում է հունվարի 5-ին «Տորինոյի» դեմ խաղում ստացած մկանային վնասվածքից:

«Պարմայի» և «Ջենոայի» հետ հաղթական հանդիպումներից հետո «Ռոման» պատրաստվում է երրորդ հանդիմպանը Հռոմից դուրս:

«Մենք ստրատեգիկ կերպով ենք մարզվել հաջորդ խաղի համար, ֆուտբոլիստներն իրենց վստահ են զգում: Միայն Ֆեդերիկո Ֆացիոն դեռ պետք է ապաքինվի «Ջենոայի» հետ խաղից հետո: Դիեգո Պերոտտին դեռ պատրաստ չէ, Խավիեր Պաստորեի և Մխիթարյանի պես: Հույս ունեմ՝ Պերոտտին կվերադառնա «Լացիոյի» դեմ խաղին»,- ասել է Ֆոնսեկան:

Մխիթարյանը մինչև այս վնասվածքի պատճառով բացակայել էր 2 ամիս և խաղադաշտ էր վերադարձել 2019-ի նոյեմբերի վերջին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---