2019-ին ՃՏՊ-ներում 341 մարդ է մահացել

2019-ին ՃՏՊ-ներում 341 մարդ է մահացել

PanARMENIAN.Net - 2019-ի Հայաստանում ճանապարհատրանսպորտային 4799 պատահար է եղել, որոնց հետևանքով մահացել է 341, վիրավորվել՝ 6801 քաղաքացի։ Այս մասին նախորդ տարվա ամփոփիչ զեկույցի ներկայացման ժամանակ ասել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը։

2018-ի համեմատ 2019-ին երկու զոհ պակաս է եղել: Նույն ժամանակահատվածում արձանագրվել և կազմվել է ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի 1․9 մլն իրավախախտում, ինչը մոտ 314,000-ով ավելի է, քան 2018-ին։ Նվազ նշանակություն ունեցող խախտման համար կիրառվել է 298,645 նախազգուշացում՝ նախորդ տարվա 208,410-ի դիմաց:

Տվյալներ են ներկայացվել նաև այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների գործերով. կայացվել է 112,732 որոշում, սահմանային անցակետերում ծանուցվել է 16,706 անձ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---