Բուրկինա Ֆասոյում 36 մարդ է զոհվել ահաբեկիչների հարձակումից

Բուրկինա Ֆասոյում 36 մարդ է զոհվել ահաբեկիչների հարձակումից

PanARMENIAN.Net - Առնվազն 36 մարդ է զոհվել Բուրկինա Ֆասոյի հյուսիսում ահաբեկչական հարձակման հետևանքովб ասվում է երկրի կառավարության կոմյունիկեում, որը հրապարակել է RTB ռադիոկայանը:

«Հունվարի 20-ին մի խումբ զինյալ ահաբեկիչներ ներխուժել են Նագրաոգո գյուղի շուկա, որտեղ սպանել են 32 քաղաքացու, այրել շուկան և, նահանջելով, ևս 4 մարդու սպանել Ալամու գյուղի մոտ: Բացի այդ, հարձակման հետևանքով 3 մարդ վիրավորվել է»,- ասվում է կոմյունիկեում, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Կառավարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և տուժածներին: Դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---