Դատարանը կարող է տեղեկություն ստանալ անձի հետ փոխկապակցված այլ անձանց բանկային տվյալների մասին

Դատարանը կարող է տեղեկություն ստանալ անձի հետ փոխկապակցված այլ անձանց բանկային տվյալների մասին

PanARMENIAN.Net - Դատարանը կարող է միջնորդություն ներկայացնել և ստանալ ոչ միայն ֆինանսական խարդախությունների մեջ կասկածվողների, այլև նրանց հետ փոխկապակցված անձանց բանկային տվյալները:

Ազգային ժողովը 73 կողմ և 37 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ու «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների նախագիծը:

Ըստ օրենքի՝ եկամտի անօրինականության վերաբերյալ լուրջ կասկածներ ունենալու պարագայում դատարանը կարող է բանկային տեղեկություններ ստանալու միջնորդություն ներկայացնել:

Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը պետք է հավանության տան այդ միջնորդությանը։ Դատավորը պետք է ծանրակշիռ ապացույցներ ներկայացնի, որ անձին առնչվող բանկային տեղեկություններն անհրաժեշտ են գործը բացահայտելու համար, և այդ տվյալները հնարավոր չէ ստանալ այլ ճանապարհով։

Օրինագծով առավել արդյունավետ պայքար կտարվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ:

Հունվարի 21-ին՝ օրինագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել էր, որ երբ օրենքն ուժի մեջ մտնի, հնարավոր կլինի ոչ միայն բանկային տեղեկություն ստանալ, այլև բանկերում խուզարկություններ անցկացնելու միջնորդություն ներկայացնել։ Ընդդիմադիր կուսակցությունները օրենքի նախագծում խնդրահարուց կետեր էին տեսել:

Ավելի վաղ, արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը նշել էր, որ որոշման նախագիծը մշակվել է՝ ելնելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից, և հաշվի է առնվել միջազգային փորձը:

Մինչև օրենքի ընդունումը քրեական դատավարության օրենսդրության հիման վրա հնարավոր էր ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները: Այս փաստը միջազգային կառույցների և իրավապահ մարմինների կողմից դիտարկվել է որպես խոչընդոտ՝ կոռուպցիոն բնույթի հանցագործություններով գործերի քննության համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---