ՀՀ նախագահը կմասնակցի Հոլոքոսթի հիշատակի միջազգային համաժողովին

ՀՀ նախագահը կմասնակցի Հոլոքոսթի հիշատակի միջազգային համաժողովին

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հրավերով հունվարի 22-ին կմեկնի Իսրայել՝ մասնակցելու Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին:

«Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագրով համաժողովը կանցկացվի Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում՝ նշանավորելով Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը և հաստատելով այն ուղերձը, որ հակասեմիտիզմը չպետք է տեղ զբաղեցնի ներկա աշխարհում։

Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված միջազգային կենտրոնում կհավաքվեն աշխարհի ավելի քան 40 պետության ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Իսլանդիայի նախագահները, այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Երուսաղեմում նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա համաժողովի մասնակից մի քանի երկրի ղեկավարների հետ։ Արմեն Սարգսյանը կհանդիպի նաև Իսրայելի նախագահին, Կնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնին, այլ պաշտոնյաների, կայցելի Երուսաղեմի հայոց պատրիարքարան:

Պետությունների ղեկավարները ծաղկեպսակներ կդնեն Վարշավայի գետտոյի ապստամբության հուշակոթողին, որի հեղինակն աշխարհահռչակ հրեա քանդակագործ և նկարիչ Նաթան Ռապապորտն է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---