Պաշտպան. Մանվել Գրիգորյանը դատարանին ողջ պետք չէ

Պաշտպան. Մանվել Գրիգորյանը դատարանին ողջ պետք չէ

PanARMENIAN.Net - Երկրապահ կամավորների միության նախկին նախագահ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը կարծում է, որ դատարանին Գրիգորյանն անհրաժեշտ է մահացած, ողջ թե ողջ:

Փաստաբանն ասել է, որ արդեն մի քանի օր է, ինչ առողջական վիճակի վատթարացման հետևանքով իր վստահորդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, հայտնում է Sputnik Armenia-ն։

2020-ի հունվարի 15–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։

«2019–ի այս օրերին Մանվել Գրիգորյանը գտնվում էր քաղաքացիական հիվանդանոցում և պետական լիազոր մարմնի ներկայացուցիչները վայրագ ձևով, կատետորը նրա ձեռքից պոկելով, քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին։ Դրանից հետո Գրիգորյանը տվեց իր համաձայնությունը, որ դիմեն միջազգային ատյաններին»,– ասել է Բաղդասարյանը:

Պաշտպանի խոսքով` իր պրակտիկայում հազվադեպ է, որ 8-9 ամիս անձը քաղաքացիական հիվանդանոցում բուժում ստանա ու հիվանդությունների քանակն ավելանա։ Բաղդասարյանը հայտնել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, նա ինքնուրույն չի տեղաշարժվում և շնչում է թթվածնի սարքի օգնությամբ։

«Չի բացառվում, որ առաջիկայում դիմեմ ՀՀ վարչապետին, որ անկախ հանձնաժողով ստեղծվի, որը կքննի Գրիգորյանի դեմ գործով անօրինականությունները»,– ասել է պաշտպանը։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 2018թ.–ի հունիսի 19-ին՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---