Նախարար. ՀՀ ժամանողների ջերմությունը չափվում է, սահման փակելու կարիք չկա22 հունվարի 2020 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սահմանին ժամանող ուղևորների ջերմությունը չափում են, ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Չինաստանում տարածվող կորոնավիրուսի նոր տեսակին: Նա նշել է, որ այս պահին խնդրահարույց որևէ դեպք չի գրանցվել: Արդեն ուժի մեջ է մտել Հայաստանի և Չինաստանի քաղաքացիների համար վիզայի պահանջը չեղարկող օրենքը: «Սահման փակելու կամ ուղևորահոսք սահմանափակելու կարիք այս պահին չկա: Եթե կարիք լինի ՀՀ-ում որևէ միջոցառում ձեռնարկելու, անպայման կանենք»,- ասել է նախարարը՝ հորդորելով հետևել պաշտոնական հայտարարություններին: Թորոսյանը նշել է նաև, որ հիվանդության մեկ դեպք ԱՄՆ-ում է գրանցվել: «Հայտնի վիրուսի տեսակ է, բայց ոչ հայտնի են թատեսակ: Հատուկ բուժման տեսակ չկա, մնացած վիրուսների պես է բուժվում: Փորձ է արվում պատվաստանյութ ստեղծել այդ անհայտ ենթատեսակի համար»,- ասել է նախարարը: 2019-ի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հայտնել էին Ուխան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի դեպքերի մասին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ երկրում տարածված նոր վիրուսը դասվում է կորոնավիրուսների շարքին: Հունվարի 22-ի դրությամբ երկրում արդեն մահվան 9 դեպք է գրանցվել: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ Թունյան․ ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռ ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»,- ասել է Թունյանը |